ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը
24.01.2020 | 05:03

(Նախորդ մասը)

Փոր­ձենք ըն­դար­ձա­կել մեր քն­նար­կում­նե­րի թե­մա­ներն ու անց­նենք ա­մե­նա­կարևո­րին՝ կա­շա­ռա­կե­րու­թյան և կո­ռուպ­ցիա­յի հիմ­նախն­դիր­նե­րի պար­զա­բան­մա­նը, և ին­ժե­նե­րա­կան լեզ­վով մարդ­կանց բա­ցատ­րենք, թե ին­չու են հի­շյալ երևույթ­ներն այդ­քան վտան­գա­վոր ու դա­տա­պար­տե­լի հա­մար­վում, ի՞նչ դե­րա­կա­տա­րում են դրանք ու­նե­ցել ԽՍՀՄ տն­տե­սու­թյան քայ­քայ­ման և երկ­րի վերջ­նա­կան փլուզ­ման հար­ցե­րում, ի՞նչ ճա­կա­տա­գիր է սպա­սում կո­ռուպ­ցիա­յի մեջ թաղ­ված Հա­յաս­տան երկ­րին՝ հա­յե­րիս հայ­րե­նի­քին: Ա­սեմ միան­գա­մից. մեր պա­րա­գա­յում դրանք ա­ռա­վել վտան­գա­վոր են դար­ձել, ո­րով­հետև սա­ռեց­րել են երկ­րի դի­նա­միկ զար­գաց­ման պրո­ցե­սը, գի­տու­թյու­նը, ար­դյու­նա­բե­րու­թյունն ու ընդ­հա­նուր տն­տե­սու­թյու­նը հիմ­նա­վո­րա­պես մտց­րել են փա­կու­ղի: Հայ ի­րա­կա­նու­թյան մեջ կո­ռուպ­ցիա­յի ու կա­շա­ռա­կե­րու­թյան դեպ­քե­րը չա­փից դուրս շատ են, որ­քան որ դրանք օ­րի­նա­չափ ու սպա­սե­լի, նույն­քան էլ վտան­գա­վոր ու խիստ դա­տա­պար­տե­լի են, ե­թե որ­պես ել­քա­յին դրույթ կամ վերջ­նա­կան նպա­տակ հա­մա­րենք ստաց­ված ան­կա­խու­թյան պահ­պան­ման ու բնակ­չու­թյան անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման կարևո­րու­թյու­նը, ա­րյան գնով ա­զա­տագր­ված Ար­ցա­խի ճա­կա­տա­գիրն ու սե­փա­կան երկ­րում ա­զատ, բար­գա­վաճ կյան­քով ապ­րե­լու դա­րե­րով փայ­փա­յած մեր ե­րա­զան­քը:
Նի­կոլ Փա­շի­նյա­նը իշ­խա­նու­թյան ե­կավ՝ վս­տա­հեց­նե­լով, որ կա­շա­ռա­կե­րու­թյան հար­ցում «այլևս եր­բեք»... բայց այդ «այլևս եր­բեքն» ի­րեն այ­սօր զգալ է տա­լիս՝ դառ­նա­լով ա­վե­լի քո­ղարկ­ված, ա­վե­լի գռե­հիկ ու զզ­վե­լի:
Ի՞նչ է կո­ռուպ­ցիան, ին­չու՞ է աշ­խար­հում այդ­քան շատ խոս­վում ու դա­տա­պար­տե­լի հա­մար­վում այդ երևույ­թը, որ օ­րա­կար­գա­յին է մնում աշ­խար­հի բո­լոր եր­կր­նե­րում։ Պայ­քա­րում են, պայ­քա­րում կո­ռուպ­ցիա­յի դեմ, բայց այդ­պես էլ վերջ­նա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րի չեն հաս­նում: Վերց­նենք Հա­րա­վա­յին Կո­րեա­յի նման ծաղ­կուն ու բար­գա­վաճ եր­կի­րը: Նախ­կին վար­չա­պետ Պակ Կին Խեն դա­տա­պարտ­վել է 24 տար­վա ա­զա­տազ­րկ­ման՝ կա­շա­ռա­կե­րու­թյան և շոր­թում­նե­րի հա­մար: Երկ­րի կին նա­խա­գա­հը մե­ղադր­վում է 37 մի­լիոն դո­լա­րի կա­շառք ստա­նա­լու մեջ։ Նա­խա­գա­հին ան­մի­ջա­պես իմ­պիչ­մենթ է հայ­տա­րար­վում, պարզ­վում է նաև կա­շառք տվո­ղի ինք­նու­թյու­նը. դա «Սամ­սունգ» կոր­պո­րա­ցիա­յի նա­խա­գահն էր: Կաս­կա­ծից վեր էր, որ մե­ղադ­րան­քը հաս­տատ­վե­լուց հե­տո, եր­կու­սի նկատ­մամբ էլ կկի­րառ­վի պատ­ժի ա­ռա­վե­լա­գույն չա­փը՝ ա­ռանց հաշ­վի առ­նե­լու կա­շառք տվո­ղի ու կա­շառք ստա­ցո­ղի պե­տա­կան բարձր պաշ­տոն­ներն ու ֆի­նան­սա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րը, քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան դիր­քե­րը:
Հի­շեց­նեմ, որ «Սամ­սունգ» կոր­պո­րա­ցիան հան­դի­սա­նում է Հա­րա­վա­յին Կո­րեա­յի դեմ­քը, տա­լիս է երկ­րի ՀՆԱ-ի 20 տո­կո­սը, դա պե­տու­թյուն է պե­տու­թյան մեջ: Ե­թե բա­նը հա­սել է նրան, որ «Սամ­սուն­գի» նման ըն­կե­րու­թյունն էլ է ստիպ­ված իր հար­ցե­րը լու­ծել կա­շառք տա­լու մի­ջո­ցով, ա­պա պետք է են­թադ­րել, որ այս­տեղ գոր­ծե­րը վատ են ըն­թա­նում, մի­ջազ­գա­յին շու­կա­յում հասց­րել է կորց­նել մր­ցակ­ցա­յին ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը, ին­չը վե­րա­կանգ­նե­լու հա­մար ստիպ­ված է ար­տադ­րա­կան-ֆի­նան­սա­կան հար­ցե­րը լու­ծել կա­ռա­վա­րու­թյան օ­ժան­դա­կու­թյամբ՝ կո­ռուպ­ցիոն ճա­նա­պար­հով: Հա­րա­վա­յին Կո­րեան հա­մար­վում է աշ­խար­հի ա­մե­նաազ­նիվ քա­ղա­քա­ցի­ներ ու­նե­ցող եր­կր­նե­րից մե­կը, ո­րի նա­խա­գահ­նե­րը մե­կը մյու­սից հե­տո հայտ­նվում են կո­ռուպ­ցիոն սկան­դալ­նե­րի մեջ, սա պա­րա­դոքս է, բայց այս­տեղ ա­մեն ինչ օ­րի­նա­չափ է. մի կող­մից ազ­նիվ, կա­շառք­նե­րից հե­ռու քա­ղա­քա­ցի­ներ և, խնդ­րեմ, կա­շա­ռա­կեր նա­խա­գահ­ներ, ին­չու՞, ինչ­պե՞ս բա­ցատ­րել այս տա­րօ­րի­նա­կու­թյու­նը: Ստաց­վեց այն­պես, որ այդ երկ­րի վեր­ջին չոր­սը նա­խա­գահ­նե­րը պաշ­տո­նա­պես մե­ղադր­վե­ցին կա­շա­ռա­կե­րու­թյան մեջ: 2009 թվա­կա­նի մա­յի­սի 23-ին Հա­րա­վա­յին Կո­րեա­յի նա­խա­գահ Նու Մու Հյոն ինք­նաս­պան ե­ղավ, երբ նրա նկատ­մամբ մե­ղադ­րանք ա­ռա­ջադր­վեց «Taekwang Ind.Co.Ltd» տեքս­տի­լա­յին ֆիր­մա­յից 6 մի­լիոն դո­լա­րի կա­շառք ստա­նա­լու հա­մար: Նա հետևյալ գրու­թյունն էր թո­ղել. «Ծանր ժա­մա­նակ­ներ եմ ապ­րում, ես չա­փից ա­վե­լի մարդ­կանց կյանքն եմ բար­դաց­րել»: Կիմ Դե Չժու­նին (1998-2003 թ.) ա­րա­տա­վոր­վե­ցին նրա եր­կու որ­դի­նե­րը, ո­րոնք բանտ նետ­վե­ցին կա­շա­ռա­կե­րու­թյան հա­մար, Լի Մեն Բա­կը (2008-2013 թ.) մե­ղադր­վեց իր ա­վագ եղ­բոր պատ­ճա­ռով (Լի Մեն Բա­կի պատ­մու­թյու­նը զար­մա­նա­լի նմա­նու­թյուն ու­նի ոչ մի լու­մա կա­շառք չվերց­րած ՀՀ վար­չա­պե­տի հետ), ով գոր­ծա­րար­նե­րից կես մի­լիոն դո­լա­րի կա­շառք էր ստա­ցել՝ նրանց շա­հե­րը կա­ռա­վա­րու­թյու­նում լոբ­բին­գի են­թար­կե­լու հա­մար (լոբ­բին­գը անգ­լե­րեն «lobby-կու­լուար­ներ» բա­ռից ա­ռա­ջա­ցած գոր­ծու­նեու­թյան հա­տուկ տե­սակ է, ո­րի բնո­րոշ հատ­կա­նիշ­նե­րից են իշ­խա­նա­վոր­նե­րի ոչ պաշ­տո­նա­կան, կու­լուա­րա­յին զրույց­նե­րը): Լոբ­բիզ­մի նպա­տա­կը ան­հատ­նե­րի կամ ոչ կա­ռա­վա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից իշ­խա­նու­թյուն­նե­րի վրա ազ­դե­ցու­թյուն գոր­ծելն է՝ շա­հա­վետ ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու նպա­տա­կով, սա կո­ռուպ­ցիա­յի հե­նա­սյու­նե­րից մեկն է: Կան լոբ­բիզ­մի օ­րի­նա­կան և ոչ օ­րի­նա­կան դրսևո­րում­ներ:
Մեր երկ­րում լուրջ հա­ջո­ղու­թյուն­ներ են ար­ձա­նագր­վել լոբ­բին­գի ոչ օ­րի­նա­կան դրսևո­րում­նե­րի տի­րույ­թում, յու­րա­յին­նե­րի հա­մար շա­հա­վետ ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու հա­մար աշ­խա­տում են Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րը և պատ­գա­մա­վոր­նե­րը: Դրա դա­սա­կան օ­րի­նակն է «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի կող­մից արևա­յին տեխ­նի­կա­յի զար­գաց­ման հա­մար հա­վա­քագր­ված գու­մար­նե­րը տն­տե­սա­կան, սո­ցիա­լա­կան ու քա­ղա­քա­կան տե­սա­կե­տից բա­ցար­ձակ հե­տաք­րք­րու­թյուն չներ­կա­յաց­նող ֆո­տո­վոլ­տա­յին ուղ­ղու­թյամբ տրա­մադ­րե­լու լոբ­բին­գը, ո­րը ներ­կա­յումս ի­րա­կա­նաց­վում է ՏԻՄ նա­խա­րար Սու­րեն Պա­պի­կյա­նի (կա­ռա­վա­րու­թյան նիս­տում նա Նի­կոլ Փա­շի­նյա­նին բա­ցատ­րում էր ֆո­տո­վոլ­տա­յին է­լե­մենտ­նե­րի կի­րա­ռու­թյան հույժ կարևո­րու­թյու­նը մեր երկ­րի հա­մար) և ԱԺ տն­տե­սա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Բաբ­կեն Թու­նյա­նի կող­մից (նա մեր­ժեց ԱԺ տն­տե­սա­կան հանձ­նա­ժո­ղո­վում հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը քն­նարկ­ման դնե­լու իմ ա­ռա­ջար­կը՝ պատ­ճա­ռա­բա­նե­լով, որ խն­դիրն ի­րեն ծա­նոթ է, դա ի­րենց հե­տաքր­քիր չէ): Տվյալ դեպ­քում լոբ­բին­գը ի­րա­կա­նաց­վում է ֆո­տո­վոլ­տա­յին ուղ­ղու­թյամբ աշ­խա­տող և ար­դեն ինձ հայտ­նի դար­ձած ըն­կե­րու­թյան օգ­տին: Պաշ­տո­նա­կան ան­ձինք այս­տեղ ի­րա­կա­նաց­նում են հա­կա­քա­րոզ­չու­թյուն կամ հա­կա­լոբ­բինգ՝ Հե­րու­նի-Հա­մա­զաս­պյան ա­ռա­վել կարևոր ուղ­ղու­թյան­նե­րը աս­պա­րե­զից դուրս մղե­լու հա­մար:
Ի մի­ջի այ­լոց, մեր ծրագ­րե­րի մեջ ընդգրկված է նաև ֆո­տո­վոլ­տա­յին տեխ­նի­կա­յի կի­րա­ռու­թյու­նը՝ կրկ­նա­կի է­ֆեկ­տի­վու­թյամբ: Այս­տեղ առ­կա է հա­կաօ­րի­նա­կան լոբ­բին­գը՝ յու­րա­յին­նե­րի հա­մար և բա­ցա­հայտ «тормозинг»-խո­չըն­դոտ-ար­գե­լան­քը՝ հայ­կա­կան ծագ­մամբ տեխ­նի­կա­յի ու հայ­կա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի նկատ­մամբ: Մեր ըն­թեր­ցող­նե­րի թույտ­վու­թյամբ այս «тормозинг» տեր­մինն էլ ես կմտց­նեմ ժա­մա­նա­կա­կից հայ­կա­կան տն­տե­սա­գի­տա­կան մտ­քի մեջ՝ ըն­դգ­ծե­լով մեր երկ­րի ի­շա­նու­թյուն­նե­րի ան­հաս­կա­նա­լի ու ան­հե­ռան­կար վար­քա­գի­ծը՝ Հա­յաս­տա­նում ստեղծ­ված գի­տու­թյան, տեխ­նի­կա­յի ու տեխ­նո­լո­գիա­նե­րի նկատ­մամբ առ­կա թշ­նա­մա­կան վե­րա­բեր­մունքն ու բա­ցա­հայտ ան­տե­սու­մը:
Մեր դի­տար­կում­նե­րը այս­պի­սին են. Հե­րու­նի-Հա­մա­զաս­պյան արևա­յին ծրագ­րե­րը կարևո­րում է մեր ե­րեք և սփյուռ­քի ի­նը­մի­լիո­նա­նոց հա­յու­թյան մե­ծա­մաս­նու­թյու­նը, մար­դիկ հա­վա­տում են հայ­կա­կան արևա­յին ծրագ­րե­րի տն­տե­սա­կան, քա­ղա­քա­կան ու սո­ցիա­լա­կան է­ֆեկ­տի­վու­թյա­նը, բայց հայ­կա­կան տար­բե­րակ­նե­րին դեմ է իշ­խա­նու­թյան ղե­կին նս­տած չի­նով­նի­կու­թյու­նը, այս հայ­կա­կան պա­րա­դոք­սի բա­ցատ­րու­թյու­նը կտամ հե­տա­գա­յում, այն ու­նի ցայ­տուն ձևով ար­տա­հայտ­ված կո­ռուպ­ցիոն բնույթ:
Դի­տար­կենք սպան­դա­նոց­նե­րի հար­ցով բո­ղո­քող ֆեր­մեր­նե­րի խն­դի­րը։ Ֆեր­մեր­նե­րից մե­կը մի գե­ղե­ցիկ միտք ար­տա­հայ­տեց. «Եր­կի­րը ղե­կա­վա­րում են ոչ թե «դու­խով», այլ խել­քով»: Շատ խելք պետք չէ՝ հաս­կա­նա­լու սպան­դա­նոց­նե­րում ա­նա­սուն­նե­րի մոր­թը կազ­մա­կեր­պե­լու պե­տա­կան ո­րոշ­ման դր­դա­պատ­ճառ­նե­րը. այս­տեղ կա ո­լոր­տը մո­նո­պո­լաց­նե­լու, գյու­ղա­ցի­նե­րի քր­տին­քով ստեղծ­ված բա­րիք­նե­րը սե­փա­կա­նաց­նե­լու ցան­կու­թյուն՝ մարդ­կանց ա­ռող­ջու­թյան մա­սին հոգ տա­նե­լու «մտա­հո­գու­թյամբ» լց­ված: Սա չթույ­լատր­ված լոբ­բին­գի կլա­սիկ օ­րի­նակ է:
Վե­րա­դառ­նանք Հա­րա­վա­յին Կո­րեա­յի կա­շա­ռա­կեր նա­խա­գահ­նե­րի պատ­մու­թյա­նը: Դրանք տե­ղի են ու­նե­նում մի այն­պի­սի բար­գա­վաճ երկ­րում, որ­տեղ իս­պառ վե­րաց­ված է գո­ղու­թյու­նը: Որ­տե­ղի՞ց է գա­լիս Հա­րա­վա­յին Կո­րեա­յի քա­ղա­քա­կան է­լի­տա­յի այդ­քան տե­սա­նե­լի հե­տաք­րք­րու­թյու­նը կա­շա­ռա­կե­րու­թյան նկատ­մամբ: Մաս­նա­գետ­նե­րի կար­ծի­քով՝ այն ար­մատ­նե­րով կապ­ված է ազ­գա­յին ա­վան­դույթ­նե­րի հիմ­քում դր­ված կոն­ֆու­ցիա­կա­նու­թյան հետ: Փի­լի­սո­փա­յա­կան այդ ուս­մուն­քը մարդ­կանց սո­ցիա­լա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում կարևո­րում է հիե­րար­խիա­կան (ստո­րա­կար­գու­թյան) սկզ­բուն­քը, նաև փո­խա­դար­ձու­թյու­նը: Վեր­ջինս են­թադ­րում է, որ ծա­ռա­յու­թյա­նը պետք պա­տաս­խան­վի ծա­ռա­յու­թյամբ: Քա­ղա­քա­կան աս­պա­րե­զում դա հան­գեց­նում է նրան, որ պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րը ո­րո­շա­կի նյու­թա­կան սպա­սե­լիք­ներ են ու­նե­նում՝ ի­րենց կա­յաց­րած հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում­նե­րի դի­մաց: Այս­պի­սի ա­վան­դույթ է ձևա­վոր­վել. «Կա­շառք տուր ու հա­վա­տա, որ պաշ­տո­նա­տար անձն ի­րեն պար­տա­վոր­ված կզ­գա և պարտքն ան­պայ­ման կվե­րա­դարձ­նի»:
Այ­նուա­մե­նայ­նիվ, Հա­րա­վա­յին Կո­րեա­յում կա­շա­ռա­կե­րու­թյան դեմ պայ­քա­րը հա­ջո­ղու­թյան է հաս­նում, ու եր­կի­րը զար­գա­նում է, ո­րով­հետև երկ­րի դա­տա­խազ­նե­րը բծախ­նդ­րո­րեն հե­տապն­դում են «կեղ­տոտ» պաշ­տո­նյա­նե­րին։ Բնակ­չու­թյու­նը զանգ­վա­ծա­բար բո­ղո­քում է կո­ռուպ­ցիա­յից, իսկ մա­մու­լը ա­չալր­ջո­րեն հետևում է իշ­խա­նու­թյուն­նե­րի «ան­մա­քուր» ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րին:
Մեր երկ­րում նման պայ­քար չկա: Ա­վե­լին, կո­ռուպ­ցիա­յին տոն են տա­լիս դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի չի­նով­նիկ­նե­րը։ Ար­դյուն­քը միան­շա­նակ է՝ եր­կի­րը շա­րու­նա­կե­լու է թաղ­վել կա­շա­ռա­կե­րու­թյան ու կո­ռուպ­ցիա­յի մեջ: Բայց մի կողմ թող­նենք կո­րեա­ցի­նե­րին ու վե­րա­դառ­նանք հայ­կա­կան կո­ռուպ­ցիա­յի ազ­գա­յին ա­վան­դույթ­նե­րին ու ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին:
Կո­ռուպ­ցիա­յին վե­րա­բե­րող ա­ռա­ջին գրա­վոր տե­ղե­կու­թյուն­նե­րը մեզ են հա­սել Մով­սես Խո­րե­նա­ցու մի­ջո­ցով: Հնա­գույն ժա­մա­նակ­նե­րից ի վեր, Գոր­բա­չո­վի «перестройка»-ից շատ ու շատ դա­րեր ա­ռաջ, երբ աշ­խար­հի վրա գո­յու­թյուն չու­նեին ոչ ԽՍՀՄ-ը և ոչ էլ Ռու­սաս­տա­նը, Հա­յաս­տա­նում կա­շա­ռա­կե­րու­թյունն ար­դեն ստա­ցել էր գո­յու­թյան իր ի­րա­վուն­քը: 5-րդ դա­րի պատ­միչ Մով­սես Խո­րե­նա­ցու ող­բը կար­ծես թե մեզ հա­մար, մեր օ­րե­րի հա­մար է գր­ված. «Ող­բում եմ քեզ, Հա­յոց աշ­խարհ, ո­րով­հետև վե­րա­ցան թա­գա­վորդ ու քա­հա­նադ, խոր­հր­դա­կանդ և ու­սու­ցա­նողդ... Վր­դով­վեց խա­ղա­ղու­թյու­նը, ար­մա­տա­ցավ ան­կար­գու­թյու­նը, հիմ­նա­վոր­վեց տգի­տու­թյու­նը.... Ու­սու­ցիչ­նե­րը՝ տխ­մար ու ինք­նա­հա­վան... Կրո­նա­վոր­նե­րը՝ կեղ­ծա­վոր, ցու­ցա­մոլ, սնա­փառ, պատ­վա­սեր, քան աստ­վա­ծա­սեր... Ա­շա­կերտ­նե­րը՝ սո­վո­րե­լու մեջ ծույլ, ո­րոնք դեռ չսո­վո­րած՝ աստ­վա­ծա­բան են... Ժո­ղո­վա­կան­նե­րը՝ ամ­բար­տա­վան, ստա­հակ, մե­ծա­խոս... Զին­վո­րա­կան­նե­րը՝ պար­ծեն­կոտ... Իշ­խան­նե­րը՝ ապս­տամբ, գո­ղե­րին գո­ղա­կից, կա­շա­ռա­կեր, ժլատ, ա­գահ, հափշ­տա­կող... Դա­տա­վոր­նե­րը՝ տմար­դի, սուտ, խա­բող, կա­շա­ռա­կեր, ի­րա­վուն­քը չպաշտ­պա­նող... Եվ առ­հա­սա­րակ սերն ու ա­մո­թը ա­մեն­քից վե­րա­ցավ, ո­րով­հետև մեզ տի­րե­ցին խս­տա­սիրտ ու չար թա­գա­վոր­նե­րը, ո­րոնք ան­տա­նե­լի հրա­ման­ներ են տա­լիս, կա­ռա­վա­րիչ­նե­րը կարգ չեն պահ­պա­նում, հայտ­նի ան­ձեր բան­տարկ­վում են, դե­պի օ­տա­րու­թյուն են աք­սոր­վում ազն­վա­կան­նե­րը, ան­թիվ նե­ղու­թյուն­ներ են կրում ռա­միկ­նե­րը (հա­մե­մա­տիր այ­սօր­վա սպան­դա­նոց-ֆեր­մեր ժո­ղովր­դա­կան հա­խուռն բո­ղո­քի ա­լի­քի հետ-Վ. Հ.), առն­վում են քա­ղաք­ներ, քանդ­վում են ամ­րոց­ներ, ա­վեր­վում են ա­վան­նե­րը»:
Խո­րե­նա­ցու խոս­քե­րը կա­րե­լի է շաու­նա­կել, կա­րե­լի է հի­շել նաև պար­սից ար­քա­նե­րից մե­կի խոս­քը. «Աշ­խար­հում չկա այն­պի­սի ամ­րոց, ո­րը հնա­րա­վոր չլի­նի գրա­վել մի ի­շա­բեռ ոս­կով»: Հի­շենք «Թմ­կա­բեր­դի ա­ռու­մը», ա­պա­գա հարս­տու­թյան ակն­կա­լի­քը բա­վա­կան էր, որ Թմ­կա տի­րու­հին դա­վա­ճա­նի իր սի­րե­լի Թա­թու­լին ու հայ­րե­նի­քին՝ հա­նուն ա­վե­լի ճոխ կյան­քի:
Մեր երկ­րի ներ­կա­յիս կո­ռուպ­ցիո­ներ­նե­րը դա­վա­ճան տիկ­նո­ջից շատ հե­ռու չեն գնա­ցել, նրանք էլ են պատ­րաստ հա­նուն փո­ղի ծա­խե­լու սե­փա­կան եր­կիրն ու հա­րա­զատ ծնող­նե­րին: 1500 տա­րի շա­րու­նակ հայ ժո­ղո­վուր­դը տու­ժել է ա­գահ, կա­շա­ռա­կեր, տմար­դի, խա­բող, ի­րա­վուն­քը չպաշտ­պա­նող, ստա­հակ, ծույլ, կեղ­ծա­վոր, ցու­ցա­մոլ, սնա­փառ իշ­խա­նա­վոր­նե­րի պատ­ճա­ռով: Մով­սես Խո­րե­նա­ցուց հե­տո մենք կորց­րել ենք մեր դրախտ հայ­րե­նի­քի 90 տո­կո­սը, բնակ­չու­թյան թվով ու ազ­դե­ցու­թյան ցու­ցա­նի­շով ա­ռա­ջին տաս­նյա­կից գլոր­վել ու հան­գր­վա­նել ենք վեր­ջին տաս­նյա­կի պե­տու­թյուն­նե­րի շար­քում: Մեր ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի ու կոր­ծան­ման հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րի մեջ իր ու­րույն տեղն ու­նեն կա­շա­ռա­կե­րու­թյունն ու դրա կազ­մա­կերպ­ված ձևը՝ կո­ռուպ­ցիան: Ա­մեն ինչ գա­լիս է կա­շառ­քի ու կո­ռուպ­ցիոն գոր­ծարք­նե­րի հան­դեպ հայ մար­դու ա­ռանձ­նա­կի հա­կում­նե­րից, ո­րոնց դեմ կա­րե­լի է պայ­քա­րել միայն ար­դյու­նա­վետ մի­ջոց­ներ կի­րա­ռե­լով, դուրս գալ դա­րե­րի ըն­թաց­քում ձևա­վոր­ված հայ­կա­կան փա­կու­ղուց. խե­լա­ցի, մտա­ծող, ա­զա­տա­տենչ ու հայ­րե­նիք սի­րող հայ ժո­ղո­վուրդ ու մի բուռ դա­վա­ճան այ­րեր, ո­րոնք ե­ղա­նակ են ստեղ­ծում մեր երկ­րում:
Ես, որ­քան ինձ հի­շում եմ, մշ­տա­կան ան­հաշտ վե­րա­բեր­մունք եմ ու­նե­ցել կա­շա­ռա­կե­րու­թյան նկատ­մամբ՝ հաս­կա­նա­լով, որ դա հա­մազ­գա­յին չա­րիք է, մտա­վոր մարդ­կանց այն խան­գա­րել ու մշ­տա­պես խան­գա­րե­լու է՝ կյան­քում ու աշ­խա­տան­քում նշա­նա­կա­լի ար­դյունք­նե­րի հաս­նե­լու ճա­նա­պար­հին: Կա­շա­ռա­կեր-դա­վա­ճան­նե­րի նկատ­մամբ իմ ան­հաշտ վե­րա­բեր­մուն­քը ձևա­վոր­վել էր դեռևս դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րին՝ հատ­կա­պես Նաի­րի Զա­րյա­նի «Պա­րոն Պետ­րոսն ու իր նա­խա­րար­նե­րը» վե­պը կար­դա­լուց հե­տո: Ինձ հո­գե­հա­րա­զատ էր վե­պի հե­րոս Ա­րա­մի կեր­պա­րը, որ ան­հու­սա­լի պայ­քար էր մղում կա­շա­ռա­կե­րու­թյան դեմ՝ հաս­կա­նա­լով, որ ան­կա­շառ երկ­րում է միայն կա­րե­լի փր­կու­թյուն գտ­նել կո­տո­րած­նե­րի ու ցե­ղաս­պա­նու­թյան, սո­վի ու հա­մա­ճա­րակ­նե­րի զոհ դար­ձած հայ ժո­ղովր­դի հա­մար: Հի­շենք ո­րոշ դր­վագ­ներ Հա­յաս­տա­նի որ­բե­րի կյան­քից: «....Ին­նե­րորդ որ­բա­նո­ցում եր­ջա­նիկ էր հա­մար­վում այն տղան, ո­րին հա­ջող­վում էր իր բա­ժին հա­ցը միան­գա­մից կուլ չտալ, այլ ու­տել դան­դաղ, կա­մաց-կա­մաց և սե­ղա­նից վեր կե­նալ բո­լո­րից հե­տո, իբրև թե իր բա­ժի­նը մյուս­նե­րից ա­վե­լի շատ է ե­ղել.
-Ե­րա­նի քիչ մ՛ալ ըլ­լար ու­տեի»։ Սա է Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին հան­րա­պե­տու­թյան որ­բե­րի (և ոչ միայն) ե­րա­զան­քը, իս­կա­կան հայ­կա­կան եր­ջան­կու­թյու­նը: Այդ որ­բե­րի ու­սե­րին էր դր­ված ան­կախ Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյու­նը կազ­մա­կեր­պե­լու, ներ­քին կյան­քը կար­գա­վո­րե­լու, ար­տա­քին սպառ­նա­լիք­նե­րին դի­մա­կա­յե­լու ա­ռա­քե­լու­թյու­նը, բայց, ցա­վոք, Ա­ռա­ջին Հան­րա­պե­տու­թյան կյան­քը շատ կարճ տևեց, ըն­դա­մե­նը եր­կու տա­րի, ո­րի կոր­ծան­ման ներ­քին պատ­ճառ­նե­րի մեջ ի­րենց գե­րա­կա դերն ու­նե­ցան նույն ազ­գա­յին երևույթ­նե­րը՝ կա­շա­ռա­կե­րու­թյունն ու կո­ռուպ­ցիան:
Վե­պի հե­րոս Ա­րա­մին նշ­նա­կել էին խա­ղո­ղի պե­տա­կան մե­նաշ­նոր­հի վե­րահս­կիչ, պետք էր հեր­թա­պա­հել Գե­տա­ռի ստո­րին կամր­ջի վրա ու թույլ չտալ, որ ա­ռանց պե­տա­կան ար­տո­նաթղ­թի խա­ղո­ղը քա­ղա­քից հա­նեն կամ դր­սից բե­րեն քա­ղաք: «...Քա­ղա­քա­յին դու­մա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ Վե­լի­խա­նը հրա­մա­յեց, որ չի կա­րե­լի թույլ տալ, որ խա­ղողն անց­կաց­նեն ձրի:
-Ի՞նչ է նշա­նա­կում «ձրի»,- հարց­նում է Ա­րա­մը:
-Դե որ այդ էլ չգի­տես, էլ ի՞նչ ես խցկ­վել ա­րան­քը: .... Ոչ, Ա­րա­մին կա­շառ­քով չես վերց­նի: Կա­րող ես նրան ար­ցուն­քով խա­բել, մա­հա­կով խփել, բայց կա­շա­ռել՝ ոչ: ....
-Մի­լի­ցիո­նե՜ր,- գո­ռաց Ա­րա­մը,- զո­ռով խա­ղող են անց­կաց­նում:
-Թահ­հա՜,- ծի­ծա­ղից եր­կու­տակ­վեց խա­ղող տա­նող ի­շա­տե­րը,- մի­լի­ցիո­ներդ հրեն պա­տի շվա­քում նս­տած՝ խա­ղող է ու­տում: Դու էլ կեր, այ փսլն­քոտ, տես­նում եմ, որ սո­վից պոչն ես ըն­կել:...
Ա­րա­մին փո­խա­րի­նող Բաբ­կե­նը հարց­րեց.- Հը՜, ոնց է բանդ: -Ա­ռանց ար­տո­նաթղ­թի խա­ղողն անց­կաց­րին, մի­լի­ցիո­նե­րը չե­կավ ինձ օգ­նու­թյան: Ի­շա­տե­րը ինձ փող էր ա­ռա­ջար­կում, ես հետ շպր­տե­ցի նրա դեմ­քին:
-Դու հայր Աբ­րա­հա­մի գր­կի՞ց ես վեր ըն­կել, հա­րիֆ: Բա որ փող չա­ռար, քա­ղա­քա­յին դու­մա­յի Վե­լի­խա­նի բա­ժի­նը ո՞նց պի­տի տաս»։
(Ան­ցյալ տա­րի զրույ­ցի էի բռն­վել Գա­գիկ Բեգ­լա­րյա­նի օ­րոք քա­ղա­քի հո­ղի վե­րահս­կո­ղու­թյան վար­չու­թյան պետ, ոմն Դավ­թի հետ, այս­պի­սի պատ­մու­թյուն էր ա­նում. «Բո­լոր հս­կիչ­նե­րի վրա պլան էի դրել, որ ա­մեն ա­միս պետք է 10 «գործ» բե­րեն, կա­շառ­քի չա­փը հաս­տա­տել էի, ամս­վա վեր­ջում քա­ղա­քով մեկ շր­ջում էի, ե­թե չբա­ցա­հայտ­ված «գործ» էի գտ­նում՝ կա­շառ­քի գու­մա­րը հս­կի­չից էի վերց­նում»):
Նշ­ված վե­պում նկա­րագր­ված են 1918-20 թվա­կան­նե­րին տե­ղի ու­նե­ցած դեպ­քե­րը, երբ հայ ժո­ղո­վուր­դը ձեռք էր բե­րել իր ան­կա­խու­թյու­նը, պետք է նոր կյանք կազ­մա­կեր­պեր, բազ­մա­թիվ դժ­վա­րին խն­դիր­ներ լու­ծեր, սով, հա­մա­ճա­րակ­ներ, թշ­նա­մի­նե­րով շր­ջա­պատ­ված, երբ երկ­րում ան­հաս­կա­նա­լի դրու­թյուն ու ան­կա­յուն վի­ճակ էր ա­ռա­ջա­ցել: Պապս՝ ՀՀ վաս­տա­կա­վոր ու­սու­ցիչ, Սառ­նաղ­բյու­րի դպ­րո­ցի նախ­կին տնօ­րեն Ե­րեմ Աս­լա­նյանն այս­պի­սի պատ­մու­թյուն էր ա­նում:
-Ա­մե­նուր սով ու հա­մա­ճա­րակ էր, դաշ­տե­րը լց­ված էին մարդ­կանց դիակ­նե­րով, թա­ղող էլ չկար, գայ­լե­րը մարդ­կանց դիակ­նե­րով էին սն­վում ու այն աս­տի­ճա­նի էին սո­վո­րել, որ մտ­նում էին նա­խի­րը, ա­նա­սուն­նե­րին ձեռք չէին տա­լիս, չո­բա­նին էին տա­նում, գյու­ղա­ցի­նե­րը դրանց մար­դա­գել էին ա­սում:
ՈՒ­րեմն այդ­պի­սի ժա­մա­նակ­նե­րում են գոր­ծել պե­տա­կան պաշ­տո­նյա Վե­լի­խա­նը և նրա նման­նե­րը։ Ազ­գը օր­հա­սա­կան վի­ճա­կի մեջ էր գտն­վում, լի­նել-չլի­նե­լու խն­դիր է դր­ված, բայց վե­լի­խան­նե­րին դրանք չէին վե­րա­բե­րում, նրանք ի­րենց գոր­ծը պետք է ա­նեին, կա­շառք հա­վա­քեին և ու­րա­խա­նա­յին:
Մեր քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րից շա­տե­րը հա­մոզ­ված են, որ Հա­յաս­տա­նի Ա­ռա­ջին Հան­րա­պե­տու­թյու­նը կոր­ծան­վեց 11-րդ կար­միր բա­նա­կի կող­մից: Ես այդ կար­ծի­քին չեմ. կոր­ծան­ման հա­մար մե­ղա­վոր էին բո­լոր այն վե­լի­խան­նե­րը, ով­քեր ազ­գի ճա­կա­տագ­րի մա­սին չէին մտա­ծում. ի­րենց գր­պան­նե­րը լի­քը լի­նեին, փո­րը կուշտ լի­ներ, ազ­գի հերն էլ ա­նի­ծած:
Մեր մե­ծե­րի պատ­մու­թյուն­նե­րի ու Վե­լի­խա­նի վար­քագ­ծի հա­մադ­րու­թյան մի­ջո­ցով ես հաս­կա­ցա կա­շա­ռա­կե­րու­թյան կոր­ծա­նա­րար հետևանք­նե­րը՝ մեր ժո­ղովր­դի գո­յատևման հա­մար, ձևա­վոր­վեց իմ աշ­խար­հա­յաց­քը. ոչ կա­շա­ռա­կե­րու­թյա­նը, ոչ ա­նազ­նիվ քայ­լե­րին, պետք է աշ­խա­տա­սեր լի­նել, լավ սո­վո­րել դառ­նալ ին­ժե­ներ-գիտ­նա­կան, որ­պես­զի կա­րո­ղա­նամ թուր­քե­րի դեմ լա­վա­գույն զեն­քե­րը ստեղ­ծել: Ի մի­ջի այ­լոց, այդ լա­վա­գույն զեն­քը ես ար­դեն ստեղ­ծել եմ՝ թղ­թի վրա ու փորձ­նա­կան նմու­շի մա­կար­դա­կով, այն պետք է դր­վի մեր բնա­կա­վայ­րե­րի օ­դա­յին ու ցա­մա­քա­յին սահ­ման­նե­րի պաշտ­պա­նու­թյան հիմ­քում՝ վեր­լու­ծե­լով ու հաս­կա­նա­լով 1918 թվին Հա­յաս­տա­նում ստեղծ­ված տագ­նա­պա­յին ի­րա­վի­ճա­կը, ա­մեն ինչ մա­զից էր կախ­ված: Այդ ծանր պայ­ման­նե­րում հայ ժո­ղո­վուր­դը միա­վոր­վեց՝ գտավ փր­կու­թյան հե­րո­սա­կան ճա­նա­պար­հը, Սար­դա­րա­պա­տում տո­նեց իր փա­ռա­վոր հաղ­թա­նա­կը՝ նաև իմ պա­պե­րի ու Սառ­նաղ­բյու­րի մյուս հե­րոս տղա­նե­րի շնոր­հիվ:
Մա­յի­սի 26-ին մեր սառ­նաղ­բյուր­ցի­նե­րը մեկ մար­դու պես կանգ­նե­ցին ու Կար­միր վան­քի ձո­րում փա­կե­ցին թուր­քա­կան զոր­քե­րի ճա­նա­պար­հը, կանգ­նեց­րին նրանց ա­ռաջ­խա­ղա­ցու­մը, ով­քեր շտա­պում էին դե­պի Սար­դա­րա­պատ՝ միա­նա­լու թուր­քա­կան հիմ­նա­կան ու­ժե­րին: Մեր գյու­ղա­ցի­նե­րը կա­տա­րե­ցին ի­րենց պատ­մա­կան մի­սիան, չխաբ­վե­ցին, կուլ չգ­նա­ցին թուր­քե­րի ա­ռա­ջար­կած կա­շառ­քին ու խոս­տում­նե­րին: Ցա­վոք, հարևան Մաս­տա­րա գյու­ղը գոր­ծար­քի մեջ էր մտել թուր­քե­րի հետ, զեն­քե­րը հա­վա­քել ու դի­մադ­րու­թյուն ցույց չէին տվել, թուր­քե­րը բո­լո­րին հա­վա­քել, լց­րել էին մա­րագ­ներն ու վա­ռել՝ ի­րենց հա­վա­քած դար­մա­նի հետ: Տատս այս­պես էր նկա­րագ­րում սառ­նաղ­բյու­րյան դի­մադ­րու­թյան նա­խա­պատ­մու­թյու­նը.
-Կռ­վից ա­ռաջ եր­կու թուրք ձիա­վոր մտան գյուղ, ա­ռա­ջար­կե­ցին չդի­մադ­րել, որ գյու­ղին վնաս չտան։ Գյու­ղա­ցի­նե­րը կրա­կե­ցին թուր­քե­րի վրա։ Մե­կին սպա­նե­ցին, մյու­սը վի­րա­վոր փա­խավ։ Սրապ պա­պը (Ե­րեմ պա­պիս հո­րեղ­բայ­րը-Վ. Հ.) գյու­ղի հարս ու աղ­ջիկ­նե­րիս հանձ­նա­րա­րեց, որ ել­նենք տա­նիք­նե­րը, ե­ղան­նե­րը, բա­հերն ու գե­րան­դի­նե­րը ճո­ճենք, որ թուր­քե­րը հեռ­վից ժո­ղո­վուրդ տես­նեն ու վա­խե­նան։ Մեզ հետ էին նաև վերևի Ա­դյա­ման գյու­ղի հարս­նե­րը, նրանց տղա­մար­դիկ մե­րոնց հետ միա­սին էին կռ­վում թուր­քե­րի դեմ: Հե­տաքր­քիր է, որ կռ­վող­նե­րի մեջ էր նաև ա­պա­գա ֆի­զի­կոս, ա­կա­դե­մի­կոս, ԵՊՀ տե­սա­կան ֆի­զի­կա­յի ամ­բիո­նի վա­րիչ Գուր­գեն Սա­հա­կյա­նը: Ճիշտ է աս­ված՝ գյուղ կանգ­նի, գե­րան կկոտ­րի:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 50493

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ